Քաղաքականություն

Հայաստանի ու Կիպրոսի ԱԳ նախարարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Կիպրոսի ԱԳ նախարարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն:

«Ջերմ ու բարեկամական հեռախոսազրույց է անցկացվել Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակն ու Կիպրոսի աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին՝ առաջիկա բանակցությունների հետ կապված»,- գրել է Դեմետրիուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում