Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ագնեսա Խամոյանն ապրիլի 4-ին ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան դաշինք»-ը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ զրուցակիցները կարեւորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների եւ, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված եւ հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները եւ քննարկումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում