Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ինքնաթիռ բարձրանալու համար վերելակ է օգտագործել

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ինքնաթիռ բարձրանալու համար վերելակ է օգտագործել

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ստիպված է եղել վերելակ օգտագործել՝ նստելու ինքնաթիռ և երկօրյա այցով մեկնելու Մալթա: Վատիկանի խոսնակ Մաթեո Բրունին տեղեկացրել է, որ նման քայլը նպատակ է ունեցել «խուսափել անհարկի ցավից»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:

Սա Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 36 արտասահմանյան այցերի ընթացում առաջին դեպքն է, երբ նա չի կարողանում ինքնուրույն բարձրանալ ինքնաթիռ: 85-ամյա պապը տառապում է ռադիկուլիտից:

Փետրվարին նա ստիպված էր եղել չեղարկել այցը Ֆլորենցիա՝ ծնկի ցավի պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում