Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Նոր տարվա հետ կապվում են նոր հույսերն ու երազանքները, նոր ծրագրերն ու մտահղացումները: Թո՛ղ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի, և թող ասորական հնագույն մշակույթի ժառանգորդները Հայաստանում ոչ միայն պահպանեն, այլև՝ զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը:

Թո՛ղ սիրո և պտղաբերության այս գեղեցիկ գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան բոլոր փորձությունները:

Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն, բարօրություն, հաջողություն և զարգացման նոր ծրագրեր»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում