Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյակների համերգով ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ Փակման համերգը նվիրվել է Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին։ Երեկոյի ընթացքում հնչել են Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտի 1-ին մասը, Ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար, Նոկտյուրնը ջութակի և նվագախմբի համար, հատվածներ Օհան Դուրյանի «Կոմիտասական» սյուիտներից, ինչպես նաև Նուբար Ասլանյանի «Մուսալեռցիներ» ստեղծագործությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմումը տեղեկացնում է, որ նվագախմբի հետ ելույթ են ունեցել դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Վահագն Պապյանը։

«Դաշնակահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, խոսելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի մասին, նշում է, որ այն մեծ դեր է կատարում հայ կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման, տարածման ու պահպանման գործում։ «Փառատոնն առանձնահատուկ է նրանով, որ կոմպոզիտորների հայտնի գործերին զուգահեռ ունկնդրին հնարավորություն է տրվում ծանոթանալու նաև քիչ հայտնի ստեղծագործությունների հետ։ Փառատոնի ընթացքում հաճախ ներկայացվում են նաև պրեմիերաներ։ Եվ պետք է վստահեցնեմ, որ այդ ստեղծագործությունների մեջ շատ են հետաքրքիր հրաշալի գործերը, որոնք արժանի են ավելի մեծ ուշադրության ու լայն տարածման»,- ասաց տիկին Գրիգորյանը։

Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտը չէր հնչել տասնամյակներ շարունակ։ Դաշնակահարուհին ընդգծում է, այս ստեղծագործությամբ հեղինակը ներկայանում է բոլորովին այլ լույսի ներքո, այստեղ նա ստեղծագործել է ոչ իրեն հատուկ կերպով։ Ստեղծելով այդ կոնցերտը՝ նա դիմել է երաժշտական այլ գործիքների, և ստեղծագործությունը գրվել է բոլորովին այլ երաժշտական լեզվով։ Փառատոնի միջոցով ունկնդիրը հնարավորություն ունեցավ Էդուարդ Բաղդասարյանին բացահայտելու տարբեր ասպեկտներով և ծանոթանալու նրա բազմակողմանի ստեղծագործական ժառանգությանը»,- ասվում էհաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դիրիժոր Վահագն Պապյանը նշում է, որ իր և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը մեծ պատմություն ունի, ու ինքը հաճույքով է աշխատում այս կոլեկտիվի հետ։ Նա նաև կարևորում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը նպաստում է, որպեսզի հայկական երաժշտությունը հնչի հայ ունկնդրի համար, ինչը շատ կարևոր գործառույթ է։ Մաեստրոն նաև փոխանցում է, որ Հայաստանի սահմաններից դուրս նույնպես հայկական երաժշտությունը լավ ընդունելության է արժանանում։ 2021թ. սեպտեմբերին, օրինակ, կատարել են Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան, որը շատ լավ է ընդունվել ունկնդրի կողմից։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի առաքելությունն է պահպանել ու տարածել հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները։ Այս տարի փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում հնչել է 9 կոմպոզիտորի 11 ստեղծագործություն։

Հայերեն

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը