Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անսահմանափակ ռազմական օգնություն է խնդրել
1 րոպեի ընթերցում
![Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անսահմանափակ ռազմական օգնություն է խնդրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1078809.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես Է եկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ հայտարարել Է, թե Կիեւին անսահմանափակ ռազմական օգնություն Է անհրաժեշտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զելենսկին հավելել Է, որ դաշինքը կարող Էր Ուկրաինային տրամադրել իրենց բոլոր տանկերի ու ինքնաթիռների մեկ տոկոսը: Նա հիշեցրել Է, որ Ուկրաինան մարտական ինքնաթիռների ու տանկերի համար ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին Է դիմել ինչպես հատուցման, այնպես Էլ անհատույց հիման վրա, սակայն ոչինչ չի ստացել:
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի համար «ամենաահավորը» ներկա իրադրության մեջ այն Է, որ օգնության խնդրանքին հստակ պատասխաններ չկան»:
Նախօրյակին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք Է հայտնել, որ մարտի 24-ին տեղի ունեցող դաշինքի գագաթնաժողովի ընթացքում կհամաձայնեցվի լրացուցիչ ռազմական օգնությունն Ուկրաինային, ներառյալ սարքավորումը քիմիական եւ կենսաբանական զենքից պաշտպանվելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: