Նորվեգիայում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել
1 րոպեի ընթերցում
![Նորվեգիայում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1078310.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռազմական ինքնաթիռը, որում չորս մարդ է եղել, Նորվեգիայի հյուսիսում կործանվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինքնաթիռը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Cold Response զորավարժություններին:
Նորվեգիայում այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում: Տարվում է հետաքննություն՝ հասկանալու ինքնաթիռի կործանման պատճառը: