Միջազգային

Բայդենը մտադիր Է հայտարարել Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին. WSJ

1 րոպեի ընթերցում

Բայդենը մտադիր Է հայտարարել Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին. WSJ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է մարտի 16-ին հայտարարել Ուկրաինային 1,01 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն տրամադրելու մասին: Մարտի 15-ին այդ մասին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգնության փաթեթը կներառի հակատանկային եւ հակաօդային սպառազինություններ, ներառյալ «Ջավելիններ» եւ «Սինգերներ»: Համապատասխան որոշումն ընդունվել Է մարտի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի առջեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկու առաջիկա ելույթի ֆոնին, որտեղ նա, ինչպես սպասվում Է, կդիմի ԱՄՆ-ին՝ լրացուցիչ օժանդակության կոչով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում