Հասարակական

«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի կողմից խարդախություն կատարելու գործն ուղարկվել է դատարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ընկերության տնօրենը բուժքույրերի վերապատրաստման՝ 2018թ. իրականացվելիք դասընթացները Մեղրի քաղաքում կազմակերպելու նպատակով, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորին հասցեագրված գրությամբ խնդրել է «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ 39 բուժքույրերի՝ պետպատվերի շրջանակներում իրականացվող, վերապատրաստման դասընթացները կազմակերպել Մեղրի քաղաքում՝ պատճառաբանելով, որ քաղաքը սահմանամերձ տարածաշրջան է: Այնուհետև խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նշված հանգամանքը թաքցնելով վերապատրաստման ենթակա բուժքույրերից՝ վերջիններիս ներկայացրել է, որ դասընթացները Մեղրիում կազմակերպելու համար յուրաքանչյուրը պետք է վճարի 35 հազար դրամ գումար, պահանջել և ընկերության կադրերի տեսուչի միջոցով նույն ընկերության 11 բուժքույրերից ստացել է զգալի չափերով` ընդհանուր 385 հազար ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ ընկերության կադրերի տեսուչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Հանրապետությունում սպասվում են անձրևներ

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

Չիտայի օդանավակայանում հրդեհի պատճառով սահմանափակումներ են մտցվել

London Times-ի՝ Հայաստանի վերաբերյալ հոդվածում հղում է արվում կեղծ լուրերի հրապարակմամբ հայտնի հիմնադրամին

Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին

Ահազանգ է ստացվել՝ Երևանում ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա. օգնության են հասել փրկարարները

Երևանը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի մեղադրանքները

Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետները ժամանել են Կիև

Վերահրատարակվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի պատմագրությունը ներկայացնող գիրքը