Չիտայի օդանավակայանում հրդեհի պատճառով սահմանափակումներ են մտցվել
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Չիտա քաղաքի Կադալա օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում ինքնաթիռներ՝ բռնկված հրդեհի պատճառով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
«Չիտայի օդանավակայանը Մոսկվայի ժամանակով ժամը 09:10-ից ժամանակավորապես չի ընդունում և ուղարկում ինքնաթիռներ՝ օդանավակայանից դուրս բռնկված, բայց օդանավակայան հասած հրդեհը (այրվում է չոր խոտ) մարելու անհրաժեշտությամբ պայմանավորված», - գրել է Կորենյակոն:
Ըստ նրա՝ իրավիճակը վերահսկողության տակ է։ Օդանավակայանի կամ թռիչքների անվտանգությանը որևէ սպառնալիք չկա։