Պաշտոնական

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի ոչ ֆորմալ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի ոչ ֆորմալ հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից,զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Վարչապետը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ու անթույլատրելի համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում