ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները պատրաստ են Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
«Նախորդ տարի մենք այս նույն մրցաշարում աննախադեպ արդյունք գրանցեցինք` ոսկի և արծաթ նվաճեցինք: Այս տարի հավաքականի կազմն ամբողջապես փոխված է: Մենք մեծ ծավալի աշխատանք ենք կատարել ծաղկաձորյան հավաքին և այստեղ` Երևանում: Բոլորը պատրաստ են Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:
Աղամալյանը չբացառեց այն հավանականությունը, որ երիտասարդները, որոնք մասնակցելու են Մ22 տարեկանների առաջնությանը, կարող են մասնակցել երևանյան առաջնությանը:
«Բոլոր մասնակիցներից սպասելիքներից ունեմ, չես կարող ասել, թե ինչիպիսին կլինի վիճակահանությունը»,-ասաց նա: