ՄԻՆՍԿ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
այսօր հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Ինչպես ԲԵԼՏԱ-ին
հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում, ուշադրության
կենտրոնում եղել են այս տարվա հունիսին Մինսկում ՀԱՊԿ-ի նիստի նախապատրաստման
հարցերը: Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, միջոցառումը պետք է ընթանա
շատ բարձր մակարդակով:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Բելառուսի նախագահին տեղեկատվություն է
ներկայացրել կազմակերպության իրավիճակի, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում
Մինսկի հանդիպման նախապատրաստման ընթացքի մասին, որի ժամանակ նախագահությունը
փոխանցվելու է Բելառուսին: Նիկոլայ Բորդյուժայի խոսքով, առաջիկա նստաշրջանում
«ծրագրվում է քննարկել մի շարք լուրջ հարցերե:
Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ-ն նախկին ԽՍՀՄ-ի տարածքի միակ
միջազգային կազմակերպությունն է, որը 2006 թվականին ընդունվել է ՄԱԿ-ի
տարածաշրջանային կազմակերպությունների հետ փոխգործակցության մշտական կոմիտեի
անդամների կազմում: