Միջազգային

Գերմանիան Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ երկխոսությանը

1 րոպեի ընթերցում

Գերմանիան Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ երկխոսությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությանը կանգնեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Չեմ կարող բաց թողել հնարավորությունն՝ իմ գործընկերոջ հետ կոչ անելով Ռուսաստանի նախագահին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, հետ քաշել ռուսական զորքերն ու վերադառնալ երկխոսությանը»,- ասել է Շոլցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում