Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ստեֆան Դիոնին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ կառավարությունից, վարչապետը նշել է, որ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացի այցը մեր երկիր լավ առիթ է հայ-կանադական գործակցության օրակարգը քննարկելու համար և կարևորել այն հանգամանքը, որ Կանադան կիսում է ՀՀ բարեփոխումների տեսլականը:

«Հայաստանը հավատարիմ է իր ժողովրդավարական օրակարգին և երախտապարտ է Կանադային, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին մեր ժողովրդավարությանը սատարելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ չնայած 2020թ. պատերազմից հետո ստեղծված դժվարություններին՝ ՀՀ կառավարությունը հետևողական առաջ է գնում ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, ինչի մասին են վկայում միջազգային հեղինակավոր ընկերությունների գնահատականները:

Ստեֆան Դիոնը ՀՀ վարչապետին է փոխանցել Կանադայի վարչապետի ջերմ ողջույնները և ընդգծել, որ մեր երկիր է այցելել Հայաստան-Կանադա ռազմավարական երկխոսության հեռանկարները քննարկելու նպատակով:

«Կանադան ՀՀ ժողովրդավարական օրակարգի հաստատուն աջակիցն է և հետաքրքրված է Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմամբ», - նշել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հզորացմանը և այդ համատեքստում հայ-կանադական գործընկերության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է կանադական կողմին դիտարկել Հայաստանում ճանապարհաշինության, ջրամբարաշինության, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, նաև կրթական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Ստեֆան Դիոնը հետաքրքրական է համարել առաջարկները և նշել, որ դրանք կներկայացնի Կանադայի վարչապետին ու կառավարությանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման առնչությամբ, ինչպես նաև անդրադարձել միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում և ակնկալում է միջազգային գործընկերների օժանդակությունն այդ գործընթացին:

Կողմերն ընդգծել են ժողովրդավարական հաստատությունների կարևորությունը անվտանգային մարտահրավերների սպասարկման համատեքստում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Կանադայի հետ ակտիվ աշխատել քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար համատեղ օրակարգի և ծրագրերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել գործընկերոջը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան