Միջազգային

Կիևը հրաժարվել է բանակցել Մոսկվայի հետ. Դմիտրի Պեսկով

1 րոպեի ընթերցում

Կիևը հրաժարվել է բանակցել Մոսկվայի հետ. Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևի հետ սպասվող բանակցությունների նախօրեին հրաման է տվել դադարեցնել Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժերի առաջխաղացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երեկ կեսօրին Ուկրաինայի ղեկավարության հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ Ռուսաստանի նախագահը հրաման է տվել դադարեցնել ռուսական զորքերի հիմնական ուժերի առաջխաղացումը», - ասել է Պեսկովը լրագրողներին:

Նրա խոսքով` Վլադիմիր Պուտինը հրամայել է դադարեցնել ռազմական գործողությունները՝ սպասելով բանակցություններին, սակայն Կիևը հրաժարվել է բանակցությունից, և ուժերի առաջխաղացումը շարունակվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում