Միջազգային

Սի Ծինպինը հեռախոսազրույց Է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

2 րոպեի ընթերցում

Սի Ծինպինը հեռախոսազրույց Է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հեռախոսով զրուցել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը փետրվարի 25-ի օրվա երկրորդ կեսին հեռախոսազույց Է ունեցել ՌԴ-ի նախագահ Վլադմիր Պուտինի հետ»,- հաղորդել Է հեռուստաալիքը: Չինաստանը կոչ Է արել հեռանալու ուկրաինական հարցում սառը պատերազմի մտածելակերպից, ինչպես անեւ ստեղծելու եվրոպական անվտանգության ապահովման կայուն եւ արդյունավետ մեխանիզմ:

«Անհրաժեշտ Է հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից, ուշադության առնել եւ հարգել անվտանգության ոլորում երկրների օրինական մտահոգությունները, բանակցությունների միջոցով ստեղծել եվրոպական անվտանգության (ապահովման) հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն մեխանիզմ»,- մեջբերում Է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Չինաստանի կառավարությունը հանդես Է գալիս բանացությունների միջոցով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունների կարգավորման օգտին: «Չինական կողմը պաշտպանում Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կարգավորումը բանակցությունների միջոցով»,- մեջբերում Է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Սի Ծինպինը եւ Պուտինը կարածիքներ են փոխանակել Ուկրաինայի իրադրության շուրջ: Պուտինը Սի Ծինպինին տեղեկացրել Է ուկրաինական հարցի պատմության եւ Ուկրաինայի արեւելքում հատուկ ռազմական գործողության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում