Միջազգային

Ուկրաինան Դոնբասում ռազմական գործողություններ չի սկսել և որևէ նման բան չի ծրագրում.Կուլեբա

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան Դոնբասում ռազմական գործողություններ չի սկսել և որևէ նման բան չի ծրագրում.Կուլեբա

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հերքել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների և Դոնբասում քիմիական արտադրության վրա դիվերսիոն գործողությունների մասին հայտարարությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կուլեբան այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

«Մենք կտրականապես հերքում ենք ռուսական քարոզչության հայտարարությունները, Ուկրաինայի,իբր, հարձակողական գործողությունների կամ քիմիական արտադրության վրա դիվերսիաների մասին։ Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի սկսել և որևէ նման բան չի ծրագրում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում