Պաշտոնական

Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

1 րոպեի ընթերցում

Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 15-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթները:«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում