Միջազգային

SkyUp-ի օդանավը վայրէջք է կատարել Քիշնևում՝ Ուկրաինայի տարածք մուտքի սեփականատիրոջ արգելքի պատճառով

2 րոպեի ընթերցում

SkyUp-ի օդանավը վայրէջք է կատարել Քիշնևում՝ Ուկրաինայի տարածք մուտքի սեփականատիրոջ արգելքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական Sky Up ավիաընկերության օդանավը Քիշնևում վայրէջք է կատարել այն պատճառով, որ սեփականատերը նրան արգելել է մտնել Ուկրաինայի օդային տարածք: Այդ մասին հայտարարել է փոխադրողի մամուլի ծառայությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունում պարզաբանել են, որ կողի UR-SQO համարով օդանավը, որը Մադեյրայից թռչում Էր Կիև, հարկադրված Է եղել նստել Մոլդովայի մայրաքաղաքում՝ սեփականատիրոջ պահանջների պատճառով:

«2022 թվականի փետրվարի 12-ին Իռլանդիայի ռեզիդենտ լիզինգատուն հայտնել է ավիաընկերությանը UR — SQO ինքնաթիռի Ուկրաինայի օդային տարածք մուտքն անհապաղ արգելելու մասին։ Չնայած լիզինգատուին դիմելու ավիաընկերության բոլոր ջանքերին և Ուկրաինայի պետական կառույցների պատրաստակամությանը, ինքնաթիռի սեփականատերը կտրուկ մերժում է տրամադրել այն ժամանակ, երբ օդանավն արդեն կատարում էր դեպի Կիև չվերթը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ SkyUp-ը պայմանավորվել է վայրէջք կատարել Ուկրաինային ամենամոտ օդանավակայանում: Կազմակերպվել է 175 ուղևորի փոխադրումը Կիև, նրանց բոլորին ապահովել են սննդով։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այն մասին, որ Ուկրաինայի օդային տարածքը փաստացի փակ կլինի, գրել է Страна.ua-ն։ Ավիաշուկայում նրա աղբյուրների խոսքով ՝ փետրվարի 14-ին խոշորագույն միջազգային ապահովագրական ընկերությունների խումբը կհայտարարի այն մասին, որ չի ծածկելու ավիաընկերությունների ապահովագրական դեպքերը Ուկրաինայի վրայով թռիչքների դեպքում:

Դա նշանակում է, որ բոլոր օդանավերը պետք է լքեն երկիրը։

Այնուամենայնիվ, չվերթների զանգվածային չեղարկումներ առայժմ չեն նկատվում: Ինչպես վկայում են Բորիսպոլի, Խարկովի, Զապորոժյեի, Լվովի և Դնեպրի օդանավակայանների առցանց ցուցատախտակները, թռիչքներն իրականացվում են ըստ չվացուցակի:

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Եվրոպա

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

Եվրոպա

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Եվրոպա

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Եվրոպա

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Եվրոպա

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Քաղաքականություն

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Եվրոպա

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում