Եվրոպա

Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը. նրա որդի Հոկունը դարձել է թագավոր

1 րոպեի ընթերցում

May 9, 2026, Oslo, NORWAY: 260509 H.M. King Harald V of Norway ahead of the Norwegian football cup final between Bodø/Glimt and Brann on May 9, 2026 in Oslo..Photo: Marius Simensen / BILDBYRÅN / COP 238 / VG0923.bbeng bodø brann cup cupfinale cupfinalen football fotball fotboll glimt nm norgesmesterskapet skb (Credit Image: Global Look Press/Keystone Press Agency)

89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, որն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր արյան հետ կապված հիվանդության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Թագավորը մահացել է առավոտյան 06։35-ին, Օսլոյի հիվանդանոցում։

Հարալդը Նորվեգիայի առաջին թագավորն էր, որը ծնվել էր Նորվեգիայում 14-րդ դարից ի վեր։

Հարալդ V-ի մահից հետո Նորվեգիայի թագավոր է դարձել նրա 53-ամյա որդին՝ Հոկունը։

The Associated Press-ը նշում է, որ Հոկուն VIII-ը վերջին տարիներին հոր առողջության վատթարացման պատճառով մի քանի անգամ ստանձնել էր ռեգենտի պարտականությունները։

Այժմ գահաժառանգ արքայադուստրն է Հոկունի ավագ զավակը՝ Ինգրիդ Ալեքսանդրան։

Նորվեգիայի միապետությունը հին արմատներ ունի, որոնք սկիզբ են առնում 9-րդ դարում Հարալդ Գեղավարս թագավորից։ Երբ Նորվեգիան վերականգնեց իր անկախությունը 1905 թվականին, ազգային հանրաքվեի ժամանակ ընտրողների երեք քառորդը հավանություն տվեց միապետության վերականգնմանը։ Այսօր այդ դերը մեծապես խորհրդանշական է, քանի որ իշխանությունը պատկանում է ընտրված խորհրդարանին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում