Եվրոպա

Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

1 րոպեի ընթերցում

Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

Վիեննայի Կիրառական արվեստի թանգարանից (MAK) գողացել են գրեթե 4,3 միլիոն դոլար արժողությամբ, 673 ադամանդներով զարդարված վզնոց, որը պատկանել է Եգիպտոսի Նազլի Սաբրի թագուհուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է DPA գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ վզնոցը եղել է ցուցադրության կազմում, որում ներկայացված են 300-ից ավելի զարդեր ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան հավաքածուից։ Գործակալության տվյալներով՝ երկու անհայտ տղամարդիկ թանգարանի աշխատանքային ժամերին կոտրել են ապակե ցուցափեղկը, վերցրել ցուցանմուշը և փախուստի դիմել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և փնտրում է կասկածյալներին։

MAK-ի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ հափշտակված վզնոցի 673 ադամանդների ընդհանուր քաշը գերազանցում է 200 կարատը։ 2015 թվականին վզնոցը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է գրեթե 4,3 միլիոն դոլարով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում