Նկատվում է սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված հիվանդության բարձր ակտիվություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկայում առկա է սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված հիվանդության բարձր ակտիվություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ բարձր ակտիվությունը դիտվում է պոլիկլինիկաներ դիմելիության, «Շտապ օգնություն» ծառայության կանչերի ձևով:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք այսօր ունենք սուր շնչառական վարակների 2.5 անգամ աճ: Ասեմ, որ սուր շնչառական վարակները հիմնականում արձանագրվում են 0-14 և 30-64 տարեկանների շրջանում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Ինչ վերաբերում է հոսպիտալացումներին, ապա նա, որ փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում 456 բուժառու, որոնց 84.8 տոկոսը 0-18 տարեկական երեխաներ են: Թոքաբորբով առկա է 317 բուժառու, որոնցից 57-ը 0-18 տարեկաններն են:

Ռոմելլա Աբովյանը տեղեկացրեց, որ այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների 1 089 նմուշի լաբորատոր հետազոտություն, որոնց արդյունքում 207-ի դեպքում հայտնաբերվել է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Մասնագետը նշեց, որ գրիպ Ա տեսակը շատ արագ է տարածվում և հիմնականում թիրախավորում է երեխաներին:

Հայերեն

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց իսպանական «Սևիլիա»-ն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան, Բաքվի հետ պետք է բանակցել մինչև դրական լուծումներ գտնելը. Միրզոյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին

Հայաստանում անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը, 2-3 աստիճանով ցրտելուց հետո կտաքանա 6-8 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին