Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, տաղանդավոր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին։

Հայ մշակույթը և երաժշտասեր հասարակությունը մեծ կորուստ ունեն. կյանքից հեռացել է ժամանակակից հայ երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկը, ով անկրկնելի ավանդ ունի բազում տաղանդների բացահայտման, դաստիարակման և կայացման գործում։

Ցավակցում եմ սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և արվեստի բազմաթիվ երկրպագուներին»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում