Միջազգային

Վլադիմիր Պուտինը ժամանել Է Պեկին

2 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը ժամանել Է Պեկին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Պեկին: Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն Է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Ինչպես լրագրողներին պատմել Է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այցի ծրագիրը նախատեսված Է մեկ օրվա համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսական պետության ղեկավարը կմասնակցի ռուս-չինական բանակցություններին, այնուհետեւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կշփվի աշխատանքային ճաշկերույթի ժամանակ: Նույն օրվա երեկոյան Ռուսաստանի ղեկավարը որպես հյուր ներկա կգտնվի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Սպասվում Է, որ առաջիկա բանակցությունները նվիրված կլինեն երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի հանգուցային հարցերի բազմակողմ քննարկմանը: Ինչպես հաղորդել Է Ուշակովը, սպասվում Է միջկառավարական, միջգերատեսչական եւ առեւտրային փաստաթղթերի խոշոր փաթեթի ստորագրում:

Նախնական գնահատումների համաձայն, դրանք կարող են լինել մոտավորապես 15 հատ, եւ դրանք բոլորը «նպաստելու են ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմանը»: Ուշակովը նաեւ պատմել Է նոր դարաշրջանում միջազգային հարաբերությունների եւ գլոբալ կայուն զարգացման մասին համատեղ հայտարարություն ընդունելու ղեկավարների պլանների մասին, որոնցում «արտացոլված կլինեն Ռուսաստանի եւ Չինաստանի ընդհանուր հայացքները համաշխարհային կարեւորագույն խնդիրների վերաբերյալ, ներառյալ անվտանգութան հարցերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում