Մարզային

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ծովինարում այցելել է միջնակարգ եւ տարրական դպրոցներ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ծովինարում այցելել է միջնակարգ եւ տարրական դպրոցներ

ԳԱՎԱՌ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Մարտունի խոշորացված համայնքի Ծովինար գյուղի միջնակարգ և տարրական դպրոցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը շրջայց է կատարել դպրոցների դասասենյակներում, տեղեկացել դասընթացների կազմակերպման հետ կապված հարցերին: Կարեն Սարգսյանը դիտարկել է դասասենյակներում սահմանված ջերմաստիճանի ապահովման խնդիրը, հետաքրքրվել աշակերտների հաճախումներով եւ հորդորել խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները: Շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացել է ճաշարաններում տարրական դասարանների աշակերտների համար սննդի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հանձնարարել դրանք կազմակերպել բացառապես պահանջվող ճափորոշիչներին համապատասխան: Կարեն Սարգսյանը հանդիպել է դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնք առնչվել են դպրոցի որոշ հատվածներում ներքին հարդարման աշխատանքների իրականացմանը, անհրաժեշտ դպրոցական գույքի եւ գրադարանի համար ծրագրային գրքերի ձեռքբերմանը: Մարզպետը խոստացել է հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել:

Ծովինարի տարրական դպրոցում կատարած շրջայցի ընթացքում Կարեն Սարգսյանը տնօրենին եւ մանկավարժներին տեղեկացրել է, որ դպրոցական նոր շենքի կառուցման ծրագիրը ներառված է Գեղարքունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում, սակայն մինչ այդ գործընթացի մեկնարկը, մարզպետն առաջարկել է առկա խնդիրների վերաբերյալ համապատասխան հաշվարկներ իրականացնել եւ ներկայացնել մարզպետարան՝ դրանք ներդրումային տարբեր ծրագրերում ներառելու համար:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում