Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի բացման արարողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 1-ին մասնակցել է «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, եռամյսա ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից։ Եռամսյա ծրագրի շրջանակներում ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները և հանրային կապերի պատասխանատուներն անցնելու են վերապատրաստման դասընթացների շարք՝ ուղղված իրենց մասնագիտական կարողությունների բարձրացմանը և միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդմանը:

«Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը մեծապես կարևորել է հաղորդակցության և հանրային կապերի ուղղությամբ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ արդյունավետ և թիրախային հաղորդակցությունը կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հաջողության գրավականներից մեկն է: Այս առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի և ՄՀԻ-ի գործընկերներին՝ ՀՀ կառավարությանը ցուցաբերվող աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը և ՄՀԻ-ի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

Հայերեն Русский

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին