Նոր անուններ, ցավոք սրտի, այս տարի չեղան. Կարեն Աղամալյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի համար երկրի առաջնության արդյունքներն անակնկալ չէին:
«Նոր անուններ, ցավոք սրտի, այս տարի չեղան: Մի քանի բռնցքամարտիկներ, որոնք նոր են երիտասարդական ընտրանուց տեղափոխվել մեծահասակների թիմ, վատ տպավորություն չթողեցին: Բայց նրանց էլ ժամանակ է պետք հավաքականում իրենց տեղն ամրագրելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Վերջինս շեշտեց, որ կիսաեզրափակիչ և եզրափակիչ մենամարտերում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ իրենց քաշային կարգերում առաջատար դիրք ունեցող մարզիկները շարունակում են նույն տեղում մնալ:
Մարտին երիտասարդները կմասնակցեն Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը:
Փետրվարիի 8-20-ն ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկանցի Ծաղկաձորում`նախապատրաստվելով Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան` Արման Ոսկանյանը (48 կգ), ԱրթուրՀովհաննիսյանը (51 կգ), Զանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), ԱրթուրՍահակյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), ՀամբարձումՀակոբյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը(գերծանր):