Քրիստինե Գրիգորյանը հետամուտ է լինելու ՄԻՊ-ի կողմից արձանագրված խախտումների վերականգնմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը խոստանում է, որ սահմանադրությամբ և օրենքով ՄԻՊ-ին վերապահված լիազորությունների շրջանակներում հետամուտ է լինելու, որպեսզի զեկույցներում արձանագրված համակարգային խախտումները վերականգնվեն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, թե արդյոք է հետամուտ լինելո՞ւ է գործող ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը շարունակելուն, որի արդյունքում կառույցը մեծ հեղինակություն է ձեռք բերել թե միջազգային և թե ներպետական հարթակներում, Գրիգորյանը հիշեցրեց, որ հունվարի 21-ի իր ելույթում հնարավորություն է ունեցել գնահատական տալու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակությանը թե՛ միջազգային, թե՛ ներպետական հարթակում, նաև հնարավորություն է ունեցել ասելու, որ թե՛ Արման Թաթոյանը, թե՛ նախորդ բոլոր պաշտպանները իրենց ներդրումն են ունեցել նման հեղինակության հասնելու համար։

«Բացի այդ, շեշտել եմ, որ կառույցի ինստիտուցիոնալ զարգացման և ինստիտուցիոնալ շարունակականության ապահովումը ինձ համար գերակա նպատակ է։ Միևնույն ժամանակ, նշել եմ, որ թե՛ սահմանադրությամբ, թե՛ օրենսդրությամբ առաջնորդվելով՝ հետամուտ եմ լինելու Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների զեկույցներում, տարեկան հաղորդումներում, արտահերթ զեկույցներում հրապարակված խախտումները վերականգնելու առումով»,- ասաց Գրիգորյանը։

ՄԻՊ թեկնածուն հիշեցրեց նաև իր առաջնահերթությունները՝ դրանք են թե անվտանգային միջավայրի, թե իրավապահ համակարգի, թե հավաքների ազատության, թե ատելության խոսքի հետ կապված խնդիրները, ինչպես նաև կանանց իրավունքների, իրավահավասարության, տնտեսական իրավունքների և այլ ոլորտների հետ կապված հարցերը։

«Սահմանադրությամբ և օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակներում հետամուտ եմ լինելու, որ արձանագրված համակարգային խախտումները վերականգնվեն»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հայերեն

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ ԱՆԻՖ-ի գործով իրեն առնչվող իրավական գործընթաց չկա

Տափօղակով հոկեյի հավաքականն ու հյուրընկալող Երևանը պատրաստ են աշխարհի առաջնության մեկնարկին

Աչաջուր գյուղում ստեղծվում է լոգիստիկ սառնարանային կենտրոն

«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Դուշանբեում

Տիգրան Ավինյանն անդրադարձել է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին

Ունենք շինարարներ, որոնք այս ժամանակատվածում ունակ են կառուցել դպրոցը. Տիգրան Ավինյանը` Ազարյանի մարզադպրոցի մասին

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն

Լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավորներին