Հասարակական

Վերականգնվել է ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասի վերականգնման մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է դատախազության տարածած հաղորդագրությունը:

«ՀՀԱԱԾքննչականդեպարտամենտում23.09.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի3-րդմասի1-ինկետովհարուցված, հետագայում ՀՀ ՔԿԹալինիքննչականբաժնում քննված քրեական գործով հիմնավորվել է, որ ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, 2012թ. հոկտեմբերի 20-ի լեռնահատկացման համապատասխան ակտով և օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015թ. նոյեմբերի 6-ի հրամանով նախատեսված՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի համապատասխան տեղամասում իրականացրել են ուղիղ կտրվածքի տուֆ քարի արդյունահանման և վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն: Սակայն պարզվել է, որ առանց պետական գրանցման կամ հատուկ թույլտվության /լիցենզիայի/, նշված տեղամասի հարևանությամբ գտնվող շուրջ 4.5 հա գյուղատնտեսական նշանակության տարածքում, առանց հողի գործառնական նշանակությունը փոխելու, հանքարդյունաբերության կանոնների խախտմամբ, շահույթ ստանալու նպատակով ընկերության կողմից 2019թ. հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արդյունահանվել է շուրջ 560.000 հատ ուղիղ կտրվածքի տուֆ տեսակի քար: Քարերից յուրաքանչյուրը վաճառվել է 160 ՀՀ դրամով՝ ապահովելով ընդհանուր շուրջ89.000.000ՀՀ դրամի իրացման շրջանառություն և դրանով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:

Նախաքննության ընթացքում քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի291-րդհոդվածի2-րդմասով, ինչպես նաև ՀՀքրեականօրենսգրքի290-րդհոդվածի1-ինմասովհարուցվել է ևս երկու քրեական գործ, որոնք միացվել են մայր գործին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի290-րդհոդվածի1-ինմասովևՀՀ քրեական օրենսգրքի291-րդ հոդվածի 2-րդմասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար մեղադրանքէ առաջադրվել նշված ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ին:

Նախաքննության ընթացքում դատախազության գործուն վերջինս ամբողջությամբ վերականգնել է ընդհանուր 15.642.318 ՀՀ դրամ գումար, որից3.855.706ՀՀ դրամըշրջակա միջավայրին պատճառվածվնասն է, 11.286.612 ՀՀդրամ գումարը՝ ընկերության կողմից պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործմանվճարը, իսկ 500.000 ՀՀ դրամը՝ հանքարդյունաբերական գործունեության թույլտվության համար պահանջվող պետական վճարը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալն առաջին անգամ է կատարում միջին ծանրության հանցանք, կամովին հատուցել է պատճառված վնասը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք և աջակցել քննությանը՝ 2021թ. դեկտեմբերի 30-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել»:

Հայերեն

Դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ընկերության նախկին տնօրենի և նրա կնոջ իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր

Իսրայելում հաստատել են Թրամփի այցից հետո Գազայում ռազմական գործողություններն ընդլայնելու ծրագիրը

«Նոր գիրք»-15/25. Արշակյան, Պիրանդելլո, Դուեք

Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չէ, վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի ներկայացուցիչներն են. Ավինյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրավիճակի շուրջ փակ խորհրդակցություն կանցկացնի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն առանցքային դեր ունի Հայաստանի արդարադատության համակարգում. Սիրո Ամիրխանյան

Մոսկվայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, կան տուժածներ

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն դրամը

Ավինյանը վստահեցնում է՝ չի եղել դեպք, որ Երևանի քաղաքապետարանն ընդունի անորակ աշխատանքը

Դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց