Ավինյանը վստահեցնում է՝ չի եղել դեպք, որ Երևանի քաղաքապետարանն ընդունի անորակ աշխատանքը
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը շուրջ 100 նախագիծ է իրականացնում, որոնք վերաբերում են մանկապարտեզների և բակերի հիմնանորոգման աշխատանքներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 5-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի քաղաքապետարանը շուրջ 100 նախագիծ է իրականացնում, որոնք վերաբերում են մանկապարտեզների և բակերի հիմնանորոգման աշխատանքներին։ Այդ 100 նախագծերից արդեն մոտ 40-ն ավարտվել են, իսկ մնացածը տարբեր փուլերում են։ Այո, մոտ չորս-հինգ նախագծի դեպքում կան որոշակի խնդիրներ, սակայն վստահ եմ, որ այդ խնդիրներն էլ կլուծվեն»,- ասաց Ավինյանը։
Նա շեշտեց, որ քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է իրականացնում կատարված աշխատանքի որակի նկատմամբ։
«Դեռ դեպք չի եղել, որ Երևանի քաղաքապետարանը ընդունի աշխատանք, որը որ պատշաճ որակով չի արվել»,- ընդգծեց Ավինյանը։