Դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց
1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ դատախազությունը, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն, 40 միլիոն 836 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ: