Աշխարհ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրավիճակի շուրջ փակ խորհրդակցություն կանցկացնի

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրավիճակի շուրջ փակ խորհրդակցություն կանցկացնի

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն Իսլամաբադի խնդրանքով մայիսի 5-ին կանցկացնի փակ խորհրդակցություն Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hindu պարբերականը։

Մայիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահում է Հունաստանը, որն էլ նշանակել է հանդիպումը։ ՄԱԿ-ի՝ 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը և Ռուսաստանը, իսկ 10 ոչ մշտական անդամները՝ Ալժիրը, Դանիան, Հունաստանը, Գույանան, Պակիստանը, Պանաման, Հարավային Կորեան, Սիերա Լեոնեն, Սլովենիան և Սոմալին։

Ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է։ Նյու Դելին հայտարարել է, որ հետաքննության ընթացքում պարզվել է, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը կապ է ունեցել հարձակումը կազմակերպած «Լաշքար է Թայբա» ահաբեկչական խմբավորման հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում