Տարածաշրջանային

Թուրքիայում հարցվածների 56,9 տոկոսը կողմ է եղել արտահերթ ընտրություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող «Հասարակական-քաղաքական դաշտի հետազոտությունների կենտրոն»-ը Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Քոնիա, Սամսուն, Տրապիզոն, Բուրսա, Մուղլա, Անթալիա, Ադանա, Մերսին, Էրզրում, Աղրի, Կարս, Դիարբեքիր, Շանլըուրֆա, Մարդին, Բաթման, Վան և Սիիրթ քաղաքների 1876 քաղաքացիների շրջանում սոցհարցում է անցկացրել, որի համաձայն՝ հարցվածների 56,9 տոկոսը կողմ է արտահայտվել արտահերթ ընտրություններին, 24,2-ը՝ դեմ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Հարցման համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի և ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ի ուժերի միջև ձայների տարբերությունը կազմել է 0,6 տոկոս:

Հնարավոր ընտրություններում իշխող Արդարություն և զագացում կուսակցությանը (AKP) ձայն տալու պատրաստակամություն է հայտնել 32,8 տոկոսը, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) օգտին՝ 27,8-ը, ընդդիմադիր «Լավ» IYI կուսակցության օգտին՝ 12,5-ը, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) օգտին՝ 11,5-ը, իշխող կոալիցիայում ներառված «Ազգայնական շարժում» (MHP) օգտին՝ 7,6-ը։

Թուրքիայում գործող «AREA Araştırma» կազմակերպության կողմից նոյեմբեր ամսին իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի վարկանիշը, որում ընդգրկված են «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները, շարունակել էր անկում ապրել:

Իշխող «Ժողովրդական դաշինք»-ի ուժերի օգտին պատասխանած քաղաքացիները կազմել էին 39,1 տոկոս, իսկ ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ի ուժերի օգտին պատասխանածները՝ 42,2 տոկոս:

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին հանդես եկածները կազմել էին 10 տոկոս:

Այսպիսով` արդյունքներով Թուրքիայում իշխող կոալիցիան զիջում էր ընդդիմությանը:

Թուրքիայում գործող «Սոցիալական-քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի կողմից սեպտեմբեր ամսին իրականացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող կոալիցիայում ընդգրկված ուժերի՝ «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (AKP) կուսակցությունների վարկանիշը կրկին ցածր էր եղել:

Հայերեն

Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ տարեդարձը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են  «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է

Արտաշատի մոտ չորս ավտոմեքենաների բախման հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Եմենի մայրաքաղաքին Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հասցված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել

Ռադայի կոմիտեն վավերացման է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հանածոների մասին համաձայնագիրը

Արայիկ Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր