Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2622 նոր դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2622 նոր դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1072501.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2622 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 956 հազար 32 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1126 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր մահերի թիվը 14 հազար 156 է: