Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը անընդունելի է համարել Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին, որտեղ նախագահում է ՀՀ-ն. Գանտահարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այդ կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։ Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Թուրքիայի նախկին արտգործնախարարի մեկնաբանությունը շատ ուշագրավ բաղադրիչներ է ներառնում։ Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այդ կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։

Կարծում եմ՝ Դավոթօղլուի այս բանաձեւում ամփոփվում է Անկարայի ամբողջ ուղղությունը այս կոնֆլիկտում։ Զուտ հայկական գործոնով պայմանավորելով դիմումի անընդունելիությունը՝ Դավութօղլուն ծխածածկույթ է ստեղծում»,- ընդգծեց Գանտահարյանը։

Ըստ նրա՝ երբ նույն հայտարարությունում ասվում է, որ Ղազախստանը թուրքական աշխարհի ամենակենտրոնական երկիրն է, ըստ էության, համաթուրքական ծրագրի գաղափարախոսությունն է, որ առաջ է քաշվում։ «Հայաստանի նախագահությունը շատ երկրորդական նշանակություն ունի այստեղ․ սլաքը հիմնովին եւ ուղղակի ուղղված է Մոսկվային, որը խորքային առումով ղեկավարում է ՀԱՊԿ-ն»,- շեշտեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը՝ հավելելով, որ թուրքական անհանգստությունը ռուսական զորքերի Ղազախստան տեղակայմանն է վերաբերում։ Նրա գնահատմամբ՝ սա արդեն խոսում է ռուս-թուրքական մրցապայքարի, շահերի բախման նոր ռազմավարական կետի մասին։

Գանտահարյանի կարծիքով՝ հետխորհրդային հանրապետություններից Ուկրաինայից հետո, Ղազախստանը դառնում է ռուս-թուրքական շահերի բախման երկրորդ թատերաբեմ։

Հայերեն

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի

Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը

ԱՄՆ էներգետիկայի նախարարը մեկնաբանել է Ավստրիայի կողմից Իրանի փոխնախագահի վիզայի մերժումը

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի ՆԳ նախարարը քննարկել են մի շարք հարցեր