Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը և Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու: Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ երկխոսության համար թուրքական կողմից հատուկ բանագնաց էր նշանակվել Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: Իսկ դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Տարվա վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ, բայց այն նախատեսված է 2022 թ. հունվարին:

Հայերեն العربية English Русский Türkçe

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան» ընկերությունն օգնում է հայկական ստրատափներին նոր հեռանկարներ բացել իրենց գործունեության ոլորտում

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում արմատականների կառուցած երկու թունելների ոչնչացման մասին

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով

Սևան համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» միջոցառումների ծրագիրը վերջնագիծը հատել է մրցանակաբաշխությամբ

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ