ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանում շարունակվում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ և ռիսկեր։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ պատասխանելով Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովի հարցին, թե քաղաքապետարանում կա՞ արդյոք համակարգային կոռուպցիա, թե՞ ոչ։
«Համակարգային ձևակերպում տալը այս դեպքում չեմ կարծում, որ խիստ անհրաժեշտություն է՝ կարելի է տալ կամ չտալ, բայց որ կոռուպցիոն ռիսկեր և երևույթներ կան, և մենք՝ որպես ավագանու անդամներ, նկատել ենք և փորձել ենք բարձրաձայնել, կարծում եմ, անհերքելի փաստ է»,- ասաց Գալջյանը։