Երևան

Երևանում մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի կառուցված շինություններ

1 րոպեի ընթերցում

Երևանում մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի կառուցված շինություններ

Երևանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի կառուցված շինություններ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։

«Զավթված համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 10/10, 10/11 և 10/12 հասցեներում ապամոնտաժվել են համայնքին պատկանող հողամասերում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցված շինությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում