Տարածաշրջանային

Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք է անցկացվում ի պաշտպանություն Սաակաշվիլիի

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք է անցկացվում ի պաշտպանություն Սաակաշվիլիի

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում անցկացվում է հանրահավաք՝ ի պաշտպանություն բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի: Մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ակցիայի գլխավոր կազմակերպիչը «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունն է։ Հանրահավաքի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները մտադիր են հանրությանը ծանոթացնել նախկին նախագահի ազատ արձակման համար պայքարելու իրենց ծրագրերին։

Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Նա հայրենիք է վերադարձել հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ։ Վրաստանի դատախազությունը մանրամասն պատմել է նախկին նախագահի՝ Ուկրաինայից Վրաստան երթուղու մասին. Վրաստանի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել Սաակաշվիլիի նկատմամբ՝ սահմանի ապօրինի հատման փաստով։ Քաղաքական գործչի փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ Սահակաշվիլին հայտարարել է ինքնաթիռով Վրաստան ժամանելու մասին, և նրան թույլ չտալու իշխանությունների ծրագրերի մասին լուրերից հետո քաղաքական գործիչը որոշել է այլ կերպ գնալ հայրենիք։

Վրաստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի այդ, նա ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետբյուջեի միջոցների յուրացման գործերով, որոնք դեռ քննվում են դատարանների կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում