Սպորտ

Կարեն Աղամալյանը ճիշտ է համարում տարվա լավագույն մարզիկներին մարզիչների և լրագրողների քվեարկությամբ որոշելու կարգը

1 րոպեի ընթերցում

Կարեն Աղամալյանը ճիշտ է համարում տարվա լավագույն մարզիկներին մարզիչների և լրագրողների քվեարկությամբ որոշելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ճիշտ է համարում ԿԳՄՍ նախարարության սահմանած կարգը, ըստ որի տարվա լավագույն 10 մարզիկների ընտրությունը իրականացվում է լրագրողների և մարզիչների քվեարկությամբ:

«Մարզիչները և մարզական լրագրողներն ամենալավն են տեղեկացված մարզիկների ամբողջ տարվա գրանցած արդյունքներից: Երկրպագուները կարող են ինչ-որ տեղ սխալվել, և դա նորմալ է: Հիմա ճիշտ է այն կարգը, որ լավագույն տասնյակը ձևավորում են մարզիչները և լրագրողները: Ճիշտ կլինի, որ հնարավորինս անկողմնակալ լինենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Աղամալյանը:

Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում