Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սեւան համայնքի ղեկավար

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեկտեմբերի 17-ին Սեւանի համայնքապետարանում տեղի ունեցավ Սեւան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանից, ավագանու նիստը վարել է ավագանու նիստին ներկա եւ տարիքով ավագ անդամը` Կամո Ավագյանը: Նա հայտարարել է նիստի բացման մասին, ապա նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:

Օրակարգային առաջին հարցը վերաբերել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը:

Սեւան համայնքի ավագանին որոշել է Սեւան համայնքի ղեկավար ընտրել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանին:

Սեւան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանը, ողջունելով ավագանու անդամներին, նշել է, որ նախորդ 5 տարիների աշխատանքի արդյունքում «Սարգիս Մուրադյան» դաշինքը ստացել է վստահության այսպիսի քվե, որը միաժամանակ մեծ պատասխանատվություն է:

«Առաջիկայում մեզ սպասվում են լուրջ գործընթացներ արդեն Սեւանի տարածաշրջանի առումով, եւ տարածաշրջանի բնակավայրերի համաչափ զարգացումը դառնալու է մեր ամենօրյա աշխատանքի առանցքը: Համայնքի ավագանու դերակատարումը էլ ավելի է մեծանալու, եւ ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկայացվեն համայնքապահպան ու համայնքաշեն որոշումներ, որի արդյունքում Սեւանը դառնալու է հանրապետության ներկայանալի եւ օրինակելի համայնքներից մեկը»,- ասել է Սարգիս Մուրադյանը:

Օրակարգային հաջորդ հարցի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, նշելով, որ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, Սեւանի համայնքապետարանում: Երդման արարողությունից հետո Սեւան համայնքի ղեկավարը կստանձնի իր պարտականությունները:

Օրակարգային վերջին հարցը վերաբերել է Սեւան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելուն ։ Համայնքի ավագանին որոշել է ավագանու հերթական նիստը գումարել 2021 թվականի դեկտեմբերի 24-ին, Սեւանի համայնքապետարանում:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով