Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեվարքություն և նորարարություն» նախարարական կլոր սեղան-քննարկմանը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեվարքություն և նորարարություն» նախարարական կլոր սեղան-քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության Գլոբալ գագաթնաժողովի շրջանակում մեկնարկած Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրների «Բարեվարքություն և նորարարություն» նախարարական կլոր սեղան-քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, միջոցառման ընթացքում քննարկվել են համավարակի և էսկալացիաների մարտահրավերների վերաբերյալ հարցեր. ինչպե՞ս են երկրները դիմակայում դրանց և ապագայում ի՞նչ բարեփոխումների օրակարգ են նախատեսում իրենց ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրերում:

Ըստ աղբյուրի՝ կլոր սեղանին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Մոնտենեգրոյի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև` ԲԿԳ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրոպական հանձնաժողովի, Արևելյան գործընկերության ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում