Միշելն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

«Հանդիպմանը ընդգծվել է Եվրամիության աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային և դելիմիտացիային, տեղի է ունեցել մտքերի փոխանակում կոմունիկացիաների բացման, հումանիտար ոլորտի հարցերի վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի նախագահականի հայտարարության մեջ:

Բրյուսելում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ևս հանդիպում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Եվրոպական խորհրդի նախագահի հետ առանձնազրույցից հետո նախատեսվում է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հայերեն English Français Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս