Հասարակական

Հայաստանում դեկտեմբերի 7-11-ը տեղի ունեցած ՃՏՊ-ներից 6 մարդ տուժել է, 1-ը՝ զոհվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում դեկտեմբերի 7-11-ը տեղի ունեցած ՃՏՊ-ներից 6 մարդ տուժել է, 1-ը՝ զոհվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 7-ից 11-ն ստացել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ՃՏՊ-ները տեղի են ունեցել Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արարատի մարզի Արաքսավան գյուղում և Գետափ-Մարտունի-Սևան ավտոճանապարհին։ ՃՏՊ-ների հետևանքով կա 6 տուժած և 1 զոհ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում