Իջևանում մարդատար ավտոմեքենային բախված բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 6-ին, ժամը 13:32-ին ահազանգ է ստացել, որ կցորդիչով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է Իջևան քաղաքի լճի մոտակայքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 4-րդ կմ-ինբախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ` Ռ. Գ., ծնված 1962 թ.) և «Mercedes» մակնիշի ավտեմեքենան (վարորդ` Ա. Խ., ծնված 1975 թ.): ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտեմեքենանկողաշրջվել է` ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհիլվացման աշխատանքներ։

Բեռնատար ավտոմեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս է բերվել երթևեկելի հատվածից. ճանապարհը դարձել է երթևեկելի։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում