Տարածաշրջանային

Վրաստանի առողջապահության նախարարն անհրաժեշտ չի համարել Սահակաշվիլիի բուժումն արտերկրում

1 րոպեի ընթերցում

Վրաստանի առողջապահության նախարարն անհրաժեշտ չի համարել Սահակաշվիլիի բուժումն արտերկրում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին հայրենիքում ստանում է անհրաժեշտ օգնություն և արտասահման տեղափոխվելու կարիք չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

«Չեմ կարծում, որ վրացի բժիշկները չունենան բավարար կոմպետենցիաներ պացիենտին ապահովելու ամեն անհրաժեշտ օգնությամբ: Ելնելով դրանից, մենք որևէ խորհրդատվություն չենք իրականացրել նրան արտերկիր տեղափոխելու և դրսում բուժումը շարունակելու ուղղությամբ»,- Rustavi 2-ին տված հարցազրույցում ասել է Տիկարաձեն:

Լրագրողի հարցին, թե երբ են Սահակաշվիլիին դուրս գրելու Գորիի ռազմական հոսպիտալից և տեղափոխելու հիվանդանոց, նա պատասխանել է, որ ամեն բան կախված է նախկին նախագահի առողջության վերականգնման գործընթացից: «Այս փուլում դուրսգրում նախատեսված չէ»,- հավելել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում