Հասարակական

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը

2 րոպեի ընթերցում

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու Հաագայի միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եղիշե Կիրակոսյանին Հաագա գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Կիրակոսյանը Նիդերլանդների Թագավորությունում կլինի դեկտեմբերի 6-8-ը:

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին:

Հաագայի միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին և 15-ին քննարկել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը:Երևանը սեպտեմբերի 16-ին էր ներկայացրել հայցը Ադրբեջանի կողմից Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է քննել հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը: Ներկայացված պահանջներից է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, հոգևոր, կրոնական, մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը: Հոկտեմբերի 14-ին, երբ դատարանը քննում էր Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցը,Բաքվի «ռազմաավարի պուրակից» հեռացվել էինբոլոր մանեկեններն ու սաղավարտները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում