Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին
1 րոպեի ընթերցում
![Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1069741.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ինժեներ Թարըք Քեսեքչին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Նա թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայքար» ընկերության ավիացիոն ինժեներն էր, որն աշխատել է որպես կառուցման աշխատանքների կատարման և վերլուծության խմբի ղեկավար:
Նշվում է, որ մեքենան բախվել է բեռնատարին: Բացի Թարըք Քեսեքչիից մահացել է մեքենայում գտնվող ևս 3 մարդ: