Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 61 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 61 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1069304.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4058 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 835 հազար 306 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2157 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 61 մարդ, ընդհանուր մահերի թիվը 11 871 է: